ՈՐՈՇՈՒՄ N 118-Ա

21.04.2017

ՈՐՈՇՈՒՄ N 118-Ա

19 ապրիլի 2017թ.                                                                   ք. Գավառ

 ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԿՈԼՈՏ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՖՐՈՒՆԶԵ ՍԵՐԳՈՅԻ ՉԻՉՈՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՆՈՒԿ ՖՐՈՒՆԶԻԿԻ ՉԻՉՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՌԵՎՏՐԻ ԿՐՊԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 61.76 Ք.Մ. ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ՈՒ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 60-րդ հոդվածների, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 22) և 24) կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ,,Գավառ քաղաքի մշակույթի պալատի արևելյան կողմում Մարիետս Հովսեփյանի կողմից ինքնակամ կառուցված 22.93ք.մ. մակերեսով խանութը, 8.0ք.մ. մակերեսով բաց պատշգամբը օրինականացնելու և զբաղեցրած ընդհանուր հողատարածքը վարձակալական իրավունքով տրամադրելու մասին’’ Գավառի քաղաքապետի 25.03.2003թ. թիվ 17 և ,,Գավառ քաղաքի Կոլոտ Հայրապետի փողոց թիվ 2 շինության թիվ 3 հասցեում գտնվող Ֆրունզե Սերգոյի Չիչոյանին և  Մանուկ Ֆրունզիկի Չիչոյանին սեփականության իրավունքով պատկանող առևտրի կրպակի զբաղեցրած և պահպանման ու սպասարկման համար նախատեսաված 61.76ք.մ. մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու, օգտագործման ժամկետն ու վարձավճարի տարեկան չափը սահմանելու մասին’’ Գավառ համայնքի ավագանու 20.01.2017թ. թիվ 1 նիստի թիվ 3 որոշումները,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Ֆրունզե Սերգոյի Չիչոյանին և  Մանուկ Ֆրունզիկի Չիչոյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության  իրավունքի պետական գրանցման վկայական` 2365412, տրված 15.10.2009թ.) պատկանող Գավառ քաղաքի Կոլոտ Հայրապետի փողոց թիվ 2 շինության թիվ 3 հասցեում գտնվող առևտրի կրպակի զբաղեցրած և պահպանման ու սպասարկման համար նախատեսաված 61.76ք.մ. մակերեսով հողամասը մինչև 2050 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օգտագործման ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել առևտրի կրպակի սեփականատերերին:
  2.  Հողոմասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 18 600 /տասնութ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
  3. Հանձնարարել քաղաքապետարանի իրավատնտեսագիտական բաժնի պետ Արա Գևորգյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                    Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx