ՈՐՈՇՈՒՄ N 117-Ա

21.04.2017

ՈՐՈՇՈՒՄ N 117-Ա

13 ապրիլի 2017թ.                                                                   ք. Գավառ

 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 60-րդ հոդվածների, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ կառավարության ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն  որոշման պահանջներով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Գավառ համայնքի Կաբելագործների փողոց թիվ 9 բնակելի շենքի առաջին հարկում գտնվող 62.04ք.մ. մակերեսով բնակարանը ճանաչել համայնքային սեփականություն` տրամադրելով ք. Գավառ Կաբելագործներկի փողոց թիվ 9 շենք բնակարան 42 հասցեն:
  2. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                    Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx