ՈՐՈՇՈՒՄ N 115-Ա

21.04.2017

ՈՐՈՇՈՒՄ N  115-Ա

10 ապրիլի 2017թ.                                                                   ք. Գավառ

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 18 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵԼԱՆՅԱ ՓԱՅԼԱԿԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ, ՎԱՉԱԳԱՆ ՎԱՀԱՆԻ ՉՔՈԼՅԱՆԻ  ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով ”Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման, Տեղական Ինքնակառավարման Մասին  ՀՀ օրենքի 35 հոդվածի 24 կետի պահանջներով, հիմք ընդունելով Մելանյա Փայլակի Մինասյանի /ծնված 03.01.1962թ./ Վաչագան Վահանի Չքոլյանի /ծնված 02.09.1981թ./ 12.04.2017թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ,,Հայր և որդի Դավոյաններ’’ ՍՊԸ կողմից տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Ազատության 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում հողամասի մակերեսը /չափագրվել է  LOT 0300-0055 մակերեսը գրվել է0.06հա/  փաստացի կազմում է 0.05954հա/ որը Մելանյա Փայլակի Մինասյանին, Վաչագան Վահանի Չքոլյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավուքնով պատկանող հողամասն է: Նկատի ունենալով, որ հողամասի վրա առկա օժանդակ շինությունը կառուցվել է 1930 և 2000թթ. և որի կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Վերականգնել Գավառ քաղաքի Ազատության 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մելանյա Փայլակի Մինասյանի, Վաչագան Վահանի Չքոլյանի հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.06հա մակերեսով հողամասի չափով, ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.05954հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 190.35ք.մ. ընդհանուր մակերեսով շինության  /կառուցված 1930թ. և 2000թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:           
  2. Շենք  շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների կողմից տրված հատակագծերին համապատասխան:
  3. Անշարժ գույքի հասցեավորման օբյեկտին տրամադրել ք. Գավառ Ազատության 2-րդ նրբանցք N18 հասցեն: 
  4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
  5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

ՔԱՂԱՔԱՊԵՏ`                       ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx