ՈՐՈՇՈՒՄ N 114-Ա

21.04.2017

ՈՐՈՇՈՒՄ N  114-Ա

03 ապրիլի 2017թ.                                                                   ք. Գավառ

 

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-001-0527-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԽԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.36739ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 60-րդ հոդվածների, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածների ,,Պետական և համայնքային սեփականություն  հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին’’ ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի աճուրդային հանձնաժողովի 03.04.2017թ. թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Գավառ քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաք Գավառ Հացառատ թաղամաս Բուռնազյան 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք թիվ 11 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական 02122016-05-0039, տրված` 02.12.2016թ. ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից) 05-001-0527-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 0.36739հա մակերեսով հողամասը 3 273 600 /երեք միլիոն երկու հարյուր յոթանասուներեք վեց հարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Ռաֆիկ Նորիկի Մադոյանին:
  2. Իրազեկել աճուրդում հաղթող ճանաչված Ռաֆիկ Նորիկի Մադոյանին, որ նա պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել 2017 թվականի ապրիլի 03-ին կայացած աճուրդի սակարկությունների ընթացքում իր առաջարկած գինն ամբողջությամբ:
  3. 2017 թվականի ապրիլի 03-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Ռաֆիկ Նորիկի Մադոյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                    Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx