ՈՐՈՇՈՒՄ N 113-Ա

21.04.2017

ՈՐՈՇՈՒՄ N  113-Ա

31 մարտի 2017թ.                                                                   ք. Գավառ

 

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ՓՈՂՈՑ ԹԻՎ 16 ՀԱՍՑԵԻ 0.03937ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՍ ՀԱԿՈԲԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ՆՈՒՆԵ ԳԱՐՈՒՇԻ ԲԱՏԻԿՅԱՆԻ ԵՎ ԱՄԱԼՅԱ ՍՈՍԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 60-րդ հոդվածներով, ,,Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին’’ 10.06.2008թ. Հայաստանի Հանրապետության ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ կառավարության 29.12.2008թ. ,,Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքն ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին’’ թիվ 2387-Ն որոշման, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 22) և 24) կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ Գավառ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց թիվ 16 հասցեի 05-001-353-053 կադաստրային ծածկագրով անշարժ գույքն ըստ տեխնիկական անձնագրի և Գավառ քաղաքի քարտեզագրման ցուցակների սխալմամբ գրանցվել է Հակոբ Սերգոյի Բաղդասարյանի անվամբ, հաշվի առնելով Սոս Հակոբի Բաղդասարյանի /ծնված 06.09.1958թ./, Նունե Գարուշի Բատիկյանի /ծնված 21.11.1967թ./ և Ամալյա Սոսի Բաղդասարյանի /15.11.1987թ./ դիմումը, հիմք ընդունելով Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը

ՈՐՈՇՈՒՄ Է

  1. Վերականգնել Գավառ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց թիվ 16 հասցեի գույքային միավորների նկատմամբ Սոս Հակոբի Բաղդասարյանի, Նունե Գարուշի Բատիկյանի և Ամալյա Սոսի Բաղդասարյանի գույքային գույքային իրավունքները, ճանաչելով նրանց սեփականության 0.03937հա մակերեսով հողամասի և հողամասի վրա առկա 272.28ք.մ. ընդհանուր մակերեսով 1964-1973թթ. կառուցված շենք շինությունների նկատմամբ` որպես օրինական գույք:
  2. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները  որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
  3. Բնակելի տանը տրամադրել Օգոստոսի 23-ի փողոց թիվ 16 հասցեն:
  4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իարվունքների գրանցում կատարելու համար:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                    Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx