ՈՐՈՇՈՒՄ N 112-Ա

21.04.2017

ՈՐՈՇՈՒՄ N 112-Ա

28 մարտի 2017թ.                                                                   ք. Գավառ

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրպետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7) կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության` 2015 թվականի մարտի 19-ի  N596-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Գավառ քաղաքային համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 27-ի N71 որոշման 2-րդ կետը և հաշվի առնելով ,,Արդշինբանկ’’ ՓԲԸ-ի գործերի կառավարիչ  Հ. Առաքելյանի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Ձևակերպել կառուցապատող ,,Արդշինբանկ’’ ՓԲԸ-ի կողմից իրականացված ք. Գավառ Զ. Անդրանիկի 30 հասցեում գտնվող շինության առաջին հարկի վերակառուցման և վերանորոգման ավարտված շինարարության շահագործման թույլտվությունը:
  2. ,,Արդշինբանկ’’ ՓԲԸ-ին`

Գավառի համայնքապետարանի 900175101204 հաշվեհամարին վճարել 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ` փոխհատուցման վճար` շինարարությանավարտը փաստագրելու համար:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է` ,,Արդշինբանկ’’ ՓԲԸ-ին որոշման մասին իրազեկելու հաջորդող օրվանից:

ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                    Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx