ՈՐՈՇՈՒՄ N 111-Ա

15.04.2017

ՈՐՈՇՈՒՄ N 111-Ա

17 մարտի 2017թ.                                                                   ք. Գավառ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 Քաղաքացի Ֆելիքս Լիպարիտի Ղազարյանը, հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, ,,Գույքահարկի մասին’’ և ,,Հողի հարկի’’ մասին ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2017 թվականի մարտի 01-ին ,,Վարչարարության հիմունքների և վարչական  վարույթի մասին’’ ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ,, ենթակետի հիմքով Գավառի քաղաքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի և հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

  ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ

         Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից տրամադրված ,,Գույքահարկի մասին’’ ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների, ինչպես նաև ,,Հողի հարկի մասին’’ ՀՀ օրենքով սահմանված հողի հարկով հարկվող հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների` Գավառ քաղաքի 05-001-000-000 կադաստրային ծածկագրով հողը և 05-001-0355-0011-001  կադաստրային ծածկագրով գույքը հանդիսանում են Ֆելիքս Լիպարիտի Ղազարյանի սեփականությունը, ինչը ,,Գույքահարկի մասին’’ և ,,Հողի հարկի մասին’’ ՀՀ օրենքներով  հանդիսանում են հարկվող օբյեկտներ:

       Գույքերի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 76 861 /յոթանասունվեց հազար ութ  հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամ,  իսկ հողամասի համար վճարման ենթակա հողի հարկը կազմում է 350 /երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, որոնք 2008-2017թթ. ժամանակահատվածում չեն վճարվել:

     Ֆելիքս Լիպարիտի Ղազարյանի կողմից նշված ժամանակահատվածի գույքահարկը և հողի հարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է գույքահարկի համար տույժ` 35 521 /երեսունհինգ հազար հինգ հարյուր քսանմեկ/, իսկ հողի հարկի համար` տույժ` 154 /հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամի չափով:

      2017թ մարտի 01-ին ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին’’ ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ’’ կետի հիմքով սահմանված կարգով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2017 թվականի մարտի 15-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է  /հիմք` 01.03.2017թ. փոստային անդորրագիր/ քաղաքացի Ֆելիքս Լիպարիտի Ղազարյանը:  Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

    ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր վճարումներ:

   Համաձայն ,,Գույքահարկի մասին’’ ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

   Համաձայն ,,Գույքահարկի մասին’’ ՀՀ օրենքի  13-րդ հոդվածի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`

  1. համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.

         Համաձայն ,,Հողի հարկի մասին’’ ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

    Համաձայն ,,Հողի հարկի մասին’’ ՀՀ օրենքի  16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:

    Համաձայն ,,Հարկերի մասին’’ ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:

   Համաձայն ,,Հարկերի մասին’’ ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 1-ին մասի` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

   Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի` Գավառի քաղաքապետը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը:

   Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ,,Իրավական ակտերի մասին’’, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ ՀՀ օրենքների, ,,Գույքահարկի մասին’’ ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, ,,Հողի հարկի մասին’’ ՀՀ օրենքի 1-ին, 16-րդ, ,,Հարկերի մասին’’ ՀՀ օրենքի 29.1-րդ, ,,Վարչարարության հիմունքների և վարչական  վարույթի մասին’’ ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Ֆելիքս Լիպարիտի Ղազարյանից հօգուտ Գավառ համայնքի բյուջե գանձել ընդամենը 112886/հարյուր տասներկու հազար ութ հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ, որից 112382  /հարյուր տասներկու հազար երեք հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամը որպես 05-001-0355-0011-001 կադաստրային ծածկագրով գույքի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որն իր մեջ ներառում է 35 521 /երեսունհինգ հազար հինգ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ տույժ և 504  /հինգ հարյուր չորս/ ՀՀ դրամը որպես 05-001-000-000 կադաստրային ծածկագրով հողամասի համար վճարման ենթակա հողի հարկի գումար, որն իր մեջ ներառում է տույժ` 154 /հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ:

   2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Գավառի քաղաքապետին  կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

   3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին’’ ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

   4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Գավառ համայնքի ղեկավարը:

   5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                    Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx