ՈՐՈՇՈՒՄ N 356-Ա

13.02.2017

ՈՐՈՇՈՒՄ N 356-Ա

            30 դեկտեմբերի  2016թ.                                                                                        ք. Գավառ

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետաւթյան օրենքի 32-րդ հոդվածի 17) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին’’ 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2016թ. սեպտեմբերի 19-ի արձանագրությունները

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերը`

սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`

N23052016-05-0016 տրված 2016 թվականի մայիսի 23-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1177-0066 կադաստրային ծածկագրով 0.3936հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը, տարեկան 1800 /մեկ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով

N16052016-05-0020, տրված 2016 թվականի մայիսի 16-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1107-0053 կադաստրային ծածկագրով 0.7415հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի վարելահողը, տարեկան 1700 /մեկ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով

N24052016-05-0030 տրված 2016 թվականի մայիսի 24-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1107-0054 կադաստրային ծածկագրով 0.9051հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի վարելահողը, տարեկան 2100 /երկու հազար հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով

մինչև 2041 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Սոսին Նուշերվանի Ժամհարյանին:

2. Սոսին Նուշերվանի Ժամհարյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

ՔԱՂԱՔԱՊԵՏ                               Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx