ՈՐՈՇՈՒՄ N 355-Ա

13.02.2017

ՈՐՈՇՈՒՄ N 355-Ա

            30 դեկտեմբերի  2016թ.                                                                                        ք. Գավառ

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետաւթյան օրենքի 32-րդ հոդվածի 17) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին’’ 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2016թ. սեպտեմբերի 19-ի արձանագրությունները

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերը`

սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`

N29062016-05-0018 տրված 2016 թվականի հունիսի 29-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1154-0050 կադաստրային ծածկագրով 0.8839հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը, տարեկան 4000/ չորս հազար/ ՀՀ դրամ վարձավճարով

N29062016-05-0025 տրված 2016 թվականի հունիսի 29-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1154-0049 կադաստրային ծածկագրով 1.0657հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը, տարեկան 4800 /չորս հազար ութ հարյուր/ՀՀ դրամ վարձավճարով

մինչև 2041 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Գևորգ Ռուբիկի Ղարաբաղցյանին:

2. Գևորգ Ռուբիկի Ղարաբաղցյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

ՔԱՂԱՔԱՊԵՏ`                               Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx