ՈՐՈՇՈՒՄ N 354-Ա

13.02.2017

ՈՐՈՇՈՒՄ N 354-Ա

30 դեկտեմբերի2016թ.ք. Գավառ

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ05-001-1173-0167 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 2.6923ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետաւթյան օրենքի 32-րդ հոդվածի 17) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին’’ 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2016թ. մարտի 04-ի արձանագրությունը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N16012015-05-0027 տրված 2016 թվականի հունվարի 16-ին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից/ 05-001-1173-0167 կադաստրային ծածկագրով 2.6923հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողըտարեկան 17500 /տասնյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով մինչև 2041 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Ռաֆայել Բագրատի Դավոյանին:

2. Ռաֆայել Բագրատի Դավոյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

ՔԱՂԱՔԱՊԵՏ`                               Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx