ՈՐՈՇՈՒՄ N 351-Ա

13.02.2017

ՈՐՈՇՈՒՄ N 351-Ա

30 դեկտեմբերի2016թ.ք. Գավառ

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ05-001-1150-0049ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.5111ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետաւթյան օրենքի 32-րդ հոդվածի 17) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին’’ 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2016թ. սեպտեմբերի 19-ի արձանագրությունը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N2143856 տրված 2006 թվականի հոկտեմբերի 04-ին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գավառի տարածքային ստորաբաժանման կողմից/ 05-001-1150-0049 կադաստրային ծածկագրով 0.5111հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողըտարեկան 2300 /երկու հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով մինչև 2041 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Լյովա Գերասիմի Ղաջոյանին:

2. Լյովա Գերասիմի Ղաջոյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

ՔԱՂԱՔԱՊԵՏ`                              Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx