Ո Ր Ո Շ ՈՒ Մ 03 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 54-Ա

18.02.2020

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 54-Ա

ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Կառավարության «ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, որոշում եմ

1. ՈՒժը կորցրած ճանաչել Գավառի համայնքապետի 2020 թվականի հունվարի 10-ի թիվ 19-Ա որոշումը:
2. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բոշնաղյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 05-001-0384-0015/ գույքից առանձնացնել 0,01423հա մակերեսով հողատարածքը ու 236,60ք.մ. մակերեսով շինությունը և տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Բոշնաղյան փողոց թիվ 9/2 հասցեն:  
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ