Ո Ր Ո Շ ՈՒ Մ 03 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 53-Ա

18.02.2020

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 53-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 29 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՄՎԵԼ ՌԱՖԻԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35 հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով,  հիմք ընդունելով 24.01.2020թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 22.01.2020թ./ գույքի նկատմամբ ժառանգ Սամվել Ռաֆիկի Մանուկյանի /ծնված 13.09.1954թ./ դիմումը, «Խաչատուր Վահրիճի Ավեյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Բունիաթյան փողոց թիվ 29 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-001-0375-0059/, մակերեսը գրվել է 0,03հա,  ինչը փաստացի կազմում է 0,03552հա, որը Սամվել Ռաֆիկի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է, հաշվի առնելով, որ օրինական կառուցված 223,78ք.մ. մակերեսով շենք-շինություները  /կառուցված 1957-1970թթ./,  որոնց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1.Վերականգնել Գավառ քաղաքի Բունիաթյան փողոց թիվ 29 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Սամվել Ռաֆիկի Մանուկյանի հողօգտագորման իրավունքը բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0,03հա  մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,03552հա
 ընդհանուր մակերեսով հողամասի ու օրինական կառուցված 223,78ք.մ. մակերեսով
 շինությունների /կառուցված 1957-1970թթ./ նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույք:
2. Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Բունիաթյան փողոց թիվ 29 տուն հասցեն:
3.  Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և  դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միասնական ստորաբաժանում՝ գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ