Ո Ր Ո Շ ՈՒ Մ 03 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 52-Ա

18.02.2020

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 52-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԲՈՒՌՆԱԶՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 6 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ՎԱԼՈԴԻ ԻՍՊԻՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրառումն ապահովելու մասին ՀՀ Կառավարության 13.11.2008թ. N1328-Ն որոշման, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35 հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման
 պահանջներով,  հիմք ընդունելով 10.01.2020թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 24.12.2019թ./ գույքի նկատմամբ ժառանգ Գագիկ Վալոդի Իսպիրյանի /ծնված 01.06.1961թ./ դիմումը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Բուռնազյան փողոց թիվ 6 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-001-0503-0014/, մակերեսը գրվել է 0,06հա,  ինչը փաստացի կազմում է 0,09075հա, որը Գագիկ Վալոդի Իսպիրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է, հաշվի առնելով, որ օրինական կառուցված 226,32ք.մ. մակերեսով շենք-շինություները /կառուցված 1957-1985թթ./, իսկ 4,73ք.մ. ինքնակամ կառուցված շենք-շինությունը /կառուցված 1990թ./, որոնց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1.Վերականգնել Գավառ քաղաքի Բուռնազյան փողոց թիվ 6 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ  Գագիկ Վալոդի Իսպիրյանի հողօգտագորման իրավունքը բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0,06հա  մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,09075հա  ընդհանուր
մակերեսով հողամասի ու օրինական կառուցված 226,32ք.մ. մակերեսով շինությունների
 /կառուցված 1957-1985թթ./ նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույք և ինքնակամ կառուցված 4,73ք.մ. մակերեսով շինությունը /կառուցված 1990թ./ ճանաչել ինքնակամ:
2. Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Բուռնազյան փողոց թիվ 6 տուն հասցեն:
3.  Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և  դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միասնական ստորաբաժանում՝ գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ