23 ՀՈՒԼԻՍԻ 2019թվականի N 369-Ա

07.11.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՀՈՒԼԻՍԻ 2019թվականի N 369-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՂՄՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի՝ ըստ  դրա  գտնվելու  և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ  2387-Ն  որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ռոբերտ Միխայելի Թավմասյանի  դիմումը հողամասից հրաժարվելու մասին, որոշում եմ

1. Քաղաքացի Ռոբերտ Միխայելի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող Գավառ համայնքի Զորավար Անդրանիկի փողոցի հարավային կողմում գտնվող փայտամշակման արտադրամաս հասցեում գտնվող արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փայտամշակման արտադրամասի սպասարկման 0.6989հա մակերեսով հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 05-001-0130-0014/ ճանաչել համայնքային սեփականություն:
2. Փայտամշակման արտադրամասին տրամադրել ք. Գավառ Զորավար Անդրանիկի 1-ին փողոց 1-ին նրբանցք թիվ 6 հասցեն:
3. Փայտամշակման արտադրամասին տրամադրված սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝
 գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ