23 ՀՈՒԼԻՍԻ 2019թվականի N 368-Ա

07.11.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՀՈՒԼԻՍԻ 2019թվականի N 368-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՖԵԼԻՔՍ ԱՐՏԱՎԱԶԴԻ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով ”Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 02.04.2019թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը և հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 25.06.2019թ./ գույքի նկատմամբ ժառանգ Ֆելիքս Արտավազդի Ղարաբաղցյանի /ծնված 21.03.1940թ./ դիմումը, ,,Հայր և որդի Դավոյաններ’’ ՍՊ ընկերության կողմից տրված հողամասիև շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Զորավար Անդրանիկի 1-ին փողոց թիվ 3 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-001-0128-/,
մակերեսը գրվել է 0,04հա, ինչը փաստացի կազմում է 0,0706հա, որը Ֆելիքս Արտավազդի Ղարաբաղցյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ կառուցված 661,21ք.մ. մակերեսով շենք-շինությունները կառուցվել են 1980թ., որի կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1.Վերականգնել Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի 1-ին փողոց թիվ 3
 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Ֆելիքս Արտավազդի Ղարաբաղցյանի հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար  հատկացված 0,04հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,0706հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 661,21ք.մ. մակերեսով շինությունների /կառուցված 1980թ./ նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույք:
2. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
3. Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Զորավար Անդրանիկի 1-ին փողոց թիվ 3 տուն հասցեն:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝
 գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ