22 ՀՈՒԼԻՍԻ 2019թվականի N 366-Ա

07.11.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՀՈՒԼԻՍԻ 2019թվականի N 366-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Վահան Տիգրանի Խոջոյանին, Սոնիկ Արշավիրի Ավիկյանին, Նարինե Վահանի Խոջոյանին, Ռազմիկ Վահանի Խոջոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ  

1. Քաղաքացիներ Վահան Տիգրանի Խոջոյանին, Սոնիկ Արշավիրի Ավիկյանին, Նարինե Վահանի Խոջոյանին, Ռազմիկ Վահանի Խոջոյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.4625հա  մակերեսով 1122-0010 կադաստրային ծածկագրով , 0.0688հա մակերեսով 1180-0148 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 1.0488հա մակերեսով 1168-1539 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն: 
 2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ