19 ՀՈՒԼԻՍԻ 2019թվականի N 365-Ա

07.11.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՀՈՒԼԻՍԻ 2019թվականի N 365-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-001-1170-0081 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 10,445ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 18-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N2573665, տրված 2008 թվականի դեկտեմբերի 22-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Գավառ տարածքային ստորաբաժանման կողմից/ 05-001-1170-0081 կադաստրային ծածկագրով 10.445հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 48300 /քառասունութ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով մինչև 2043 թվականը ներառյալ օգտագործման
  ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Տիգրան Երեմի Զախարյանին:
2. Տիգրան Երեմի Զախարյանի հետ  կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել համայնքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին՝ օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ