19 ՀՈՒԼԻՍԻ 2019թվականի N 364-Ա

07.11.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՀՈՒԼԻՍԻ 2019թվականի N 364-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

    Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 18-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը`
սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`
N20032019-05-0035 տրված  2019 թվականի մարտի 19-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից 05-001-1168-2192 կադաստրային ծածկագրով  0.939հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարքը տարեկան 3400 /երեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N19032019-05-0046 տրված 2019 թվականի մարտի 19-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից 05-001-1168-2200 կադաստրային ծածկագրով 1.1519հա  մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարքը տարեկան 4200 /չորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
մինչև 2043 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Լևոն Գրիշայի Ղուրշուդյանին: 
2. Լևոն Գրիշայի Ղուշուդյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ