19 ՀՈՒԼԻՍԻ 2019թվականի N 363-Ա

07.11.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՀՈՒԼԻՍԻ 2019թվականի N 363-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

    Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 18-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը`
սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`
N2631843, տրված 2009 թվականի հունիսի 05-ին անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանման կողմից, 05-001-1104-0076 կադաստրային ծածկագրով 1.5401հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարքը տարեկան 5600 /հինգ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N12062019-05-0028, տրված  2019 թվականի հունիսի 12-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից 05-001-1102-0036 կադաստրային ծածկագրով 5.11503հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարքը տարեկան 18500 /տասնութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N12062019-05-0024, տրված 2019 թվականի հունիսի 12-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից 05-001-1101-0301 կադաստրային ծածկագրով 1.59671հա  մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարքը տարեկան 5800 /հինգ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
մինչև 2043 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Մանուկ Օլեգի Պետրոսյանին: 
2.  Մանուկ Օլեգի Պետրոսյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ