19 ՀՈՒԼԻՍԻ 2019թվականի N 361-Ա

07.11.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՀՈՒԼԻՍԻ 2019թվականի N 361-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

      Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 18-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը`
սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`
N1231090, տրված 2005 թվականի փետրվարի 21-ին անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանման կողմից, 05-001-1168-1254 կադաստրային ծածկագրով 0.7809հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարքը տարեկան 3100 /երեք հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N30052019-05-0012, տրված  2019 թվականի մայիսի 30-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից 05-001-1168-2211 կադաստրային ծածկագրով 2.9886հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարքը տարեկան 11850 /տասնմեկ հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ վարձավճարով
N30052019-05-0018, տրված 2019 թվականի մայիսի 30-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից 05-001-1168-2210 կադաստրային ծածկագրով 1.6867հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարքը տարեկան 6700 /վեց հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N30052019-05-0031 տրված 2019 թվականի մայիսի 30-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից 05-001-1168-2213 կադաստրային ծածկագրով 1.90198հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի վարելահողը տարեկան 4200 /չորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
մինչև 2043 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Խաչիկ Վանիկի Բալագոզյանին:
2. Խաչիկ Վանիկի Բալագոզյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ