28 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 324-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 324-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-001-1106-0033 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,69006ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2019 թվականի մարտի 07-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N25062019-05-0027 տրված 2018 թվականի հունիսի 25-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից/ 05-001-1106-0033 կադաստրային ծածկագրով 0,69006հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի վարելահողը տարեկան 1400 /մեկ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով մինչև 2043 թվականը ներառյալ օգտագործման  ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Գագիկ Գեղամի Մարտիրոսյանին:
2. Գագիկ Գեղամի Մարտիրոսյանի հետ  կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել համայնքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին՝ օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ