27 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 323-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 323-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Անահիտ Մանուկի Հովեյանին, Լուսինե Հակոբի Մելիքյանին, Շուշան Հակոբի Մելիքյանին, Մելինե Հակոբի Մելիքյանին, Հակոբ Պապինի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ  

1. Քաղաքացիներ Անահիտ Մանուկի Հովեյանին, Լուսինե Հակոբի Մելիքյանին, Շուշան Հակոբի Մելիքյանին, Մելինե Հակոբի Մելիքյանին, Հակոբ Պապինի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.08հա մակերեսով 1176-0200 կադաստրային ծածկագրով, 0.665հա մակերեսով 1112-0036 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակույան վարելահողերը, 0.407հա մակերեսով 1104-0501 կադաստրային ծածկագրով, 1.001հա մակերեսով 1103-0004 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն: 
 2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ