27 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 319-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 319-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ , ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման, ,,Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին՛՛ 2010թ. հունվարի 14-ի N16-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 05-ի արձանագրությունները և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքը վարձակալության տրամադրելու մասին ՀՀ Գեղարաքունիքի մարզպետի դրական եզրակացությունը, որոշում եմ

1. Գավառ համայնքի վարչական սահմաններում գտվող պետական սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N2602201805-0044, տրված 2018 թվականի փետրվարի 26-ին անշարժ գույքի կադաստրի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից/ 05-001-0803-0002 կադաստրային ծածկագրով 100,00002հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի արոտավայրը տարեկան 70000 /յոթանասուն հազար/ՀՀ դրամ վարձավճարով, մինչև 2027 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Վաչագան Ալբերտի Ժամհարյանին:
2.Վաչագան Ալբերտի Ժամհարյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. ՀանձնարարելքաղաքապետիօգնականՌուբենԿոխպեցյանին` օրենքովսահմանվածկարգովկնքելվարձակալությանպայմանագիր:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ