27 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 318-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 318-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍԻ ՊԵՏՐՈՎԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՅՐԱՄ ՍԵՐԳՈՅԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ, ՍԻԼՎԱ ՏԻԳՐԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ՎԱՅՐԱՄԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ, ԿԱՐԵՆ ՎԱՅՐԱՄԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

  Ղեկավարվելով ”Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 06.05.2019թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, ըստ  օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 05.06.2019թ./ գույքի նկատմամբ ժառանգ` Վայրամ Սերգոյի Ղարիբյանի /ծնված 02.01.1939թ./, Սիլվա Տիգրանի Հովհաննիսյանի /ծնված 26.06.1948թ./, Նարինե Վայրամի Ղարիբյանի /ծնված 04.03.1969թ./, Կարեն Վայրամի Ղարիբյանի /ծնված 21.07.1971թ./ դիմումը,, ,,Հայր և որդի Դավոյաններ’’ ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի, շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Պետրովի 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք թիվ 4 հասցեում ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-001-0399-0009/, մակերեսը գրվել է 0.11հա, ինչը փաստացի կազմում է 0.13987հա, որը  Վայրամ Սերգոյի Ղարիբյանի, Սիլվա Տիգրանի Հովհաննիսյանին, Նարինե Վայրամի Ղարիբյանին, Կարեն Վայրամի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է, հաշվի առնելով, որ կառուցված 282.26ք.մ. մակերեսով շենք-շինությունները կառուցվել են 1961-2000թ., որի կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1. Վերականգնել Գավառ քաղաքի Պետրովի 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք թիվ 4 հասցեում գտնվող գույքի նկատմամբ ժառանգ Վայրամ Սերգոյի Ղարիբյանի, Սիլվա Տիգրանի Հովհաննիսյանի, Նարինե Վայրամի Ղարիբյանի, Կարեն Վայրամի Ղարիբյանի
 հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար  հատկացված 0.11հաա մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.13987հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 282.26ք.մ. ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1961-2000թթ./ կատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Պետրովի 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք տուն 4 տուն հասցեն:
3. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ