27 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 317-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 317-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Զոյա Սահակյանին, Վահագն Կորյունի Հովհաննիսյանին, Գառնիկ Արտաշի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /սեփականության իրավունքի վկայական 2613928, տրված 2009 թվականի ապրիլի 10-ին/ հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ 

1. Քաղաքացիներ Զոյա Սահակյանին, Վահագն Կորյունի Հովհաննիսյանին, Գառնիկ Արտաշի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.8963հա մակերեսով 650-035 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն: 
 2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ