11 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 274-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 274-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով << Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման 2008 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի 9,1 կետի դրույթներով,  նկատի ունենալով, որ քաղաք Գավառ Հացառատ թաղամաս Բուռնազյան 11 հասցեի  համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատող Աշոտ Ալբերտի Քանքանյանը
 դիմել է Գավառի համայնքապետին՝ կառուցապատման իրավունքի
 27.11.2008թ. պայմանագրի լուծման խնդրանքով, որոշում եմ

1. Լուծել Գավառ համայնքի և քաղաքացի Մկրտիչ Ալեքսանի Ալեքսանյանի միջև 27.11.2008թ. /երկու հազար ութ թվականի նոյեմբերի քսանյոթ/ կնքված, հետագայում՝ 06.09.2013թ. /երկու հազար տասներեք թվականի սեպտեմբերի վեց/ կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանագրով կառուցապատման իրավունքը /գրանցում թիվ 1856/ Աշոտ Ալբերտի Քանքանյանին օտարված՝ Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս Բուռնազյան 11 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիրը /գրանցում թիվ 2176/:
2. Հանձնարարել քաղաքապետարանի իրավատնտեսագիտական բաժնի պետ Արա Գևորգյանին կառուցապատող Աշոտ Ալբերտի Քանքանյանի հետ կնքելու հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագրի լուծման վերաբերյալ համաձայնագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ