10 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 273-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 273-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ԱՆՑՈՒՄ ԹԻՎ 2/1 ԱՐՀԵՍՏԱՆՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵԽԱԿ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԹԱՄԱՄՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով << Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>>, <<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 04.10.2005թ ընդունված ՀՕ-199-Ն ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, <<Տեղական Ինքնակառավարման Մասին>>  ՀՀ օրենքի 35 հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ,,Հայր և որդի Դավոյաններ՛՛ ՍՊԸ կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, Մեխակ Խաչատուրի Թամամյանի /ծնված 05.07.1950թ./ դիմումը՝ քաղաք Գավառ Ազատության 2-րդ փողոց 4-րդ անցում թիվ 2/1 հասցեում կառուցված 18,00ք.մ. մակերեսով արհեստանոցի գույքային իրավունքները վերականգնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի համաձայն արհեստանոցը չափագրվել է և մակերեսը փաստացի կազմում է 0,00219հա, շինությունը կառուցվել է 1996թ,, որի կառուցման ու սպասարկման յամար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1.Վերականգնել Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց 4-րդ անցում թիվ 2/1հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Մեխակ Խաչատուրի Թամամյանի հողօգտագործման իրավունքը, արհեստանոցի կառուցման և սպասարկման համար՝ 0,00219հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով Մեխակ Խաչատուրի Թամամյանի սեփականության իրավունքը 0,00219հա ընդհանուր մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 18,00ք.մ. ընդհանուր մակերեսով շինության /կառուցված 1996թ/ նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույք՝ համաձայն <<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 04.10.2005թ ընդունված ՀՕ-199-Ն ՀՀ օրենքի, /հողամասը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին /մասնակիցներին/ հանձնման, այդ թվում՝ պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի իրացման .այդ թվում գրավառուի կողմից բռնագանձման հետևանքով հողամասը գրավատուից ձեռքբերման դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը/: 
2.Մեխակ Խաչատուրի Թամամյանին պատկանող արհեստանոցին տրամադրել ք. Գավառ Ազատության 2-րդ փողոց 4-րդ անցում թիվ 2/1 հասցեն: 
3. Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝  գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ