10 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 272-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 272-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍԻ ՀԵՆՐԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 5-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 11 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԻԼՎԱ ԱԹԱԲԵԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ԱՐՏՅՈՄ ՄԱՐՏԻՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով ”Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35 հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 30.05.2019թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.2018թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 25.07.2018թ./ գույքի նկատմամբ ժառանգ Սիլվա Աթաբեկի Վարդանյանին /ծնված 18.12.1960թ./, Արտյոմ Մարտինի Պետրոսյանին /տրված 06.12.1978թ./ դիմումը, ,,Հայր և որդի Դավոյաններ՛՛ ՍՊԸ կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Հացառատ թաղամաս Հենրիկ Աբրահամյան փողոց, 5-րդ փակուղի թիվ 11 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /կադաստրային ծածկագիր 05-001-0456-0038/ մակերեսը գրվել է 0,064հա, ինչը փաստացի կազմում է 0,06367հա, որը Սիլվա Աթաբեկի Վարդանյանին, Արտյոմ Մարտինի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ կառուցված 176,05ք.մ. մակերեսով շենք-շինությունները կառուցվել են 1961-1982թթ., որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1.Վերականգնել Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս Հենրիկ Աբրահամյան փողոց 5-րդ փակուղի թիվ 11 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Սիլվա Աթաբեկի Վարդանյանի, Արտյոմ Մարտինի Պետրոսյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0,064հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,06367հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 176,05ք.մ. մակերեսով շինությունների /կառուցված 1961-1982թթ./ նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույք: 
2.Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Հացառատ թաղամաս Հենրիկ Աբրահամյան փողոց 5-րդ փակուղի թիվ 11 տուն հասցեն: 
3. Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝  գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

 Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ