07 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 270-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 270-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԲՈՇՆԱՂՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N912-Ն որոշմամբ հաստատված ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին'' կարգի 34-րդ, 35-րդ, 35.1-րդ, 36-րդ, 37-րդ և 39-րդ կետերի պահանջներով, հաշվի առնելով ինքնակամ կառույցն իրականացրած անձ՝ Գոհարիկ Աղվանի Ներսիսյանի Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը և օրինականացման համար սահմանված վճարների անդորրագրերը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինությունը օրենքով սահմանված կարգով օրինականացվել է որպես համայնքային սեփականություն /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N02112018-05-0014, տրված 01.11.2018թ./, որոշում եմ 

1.Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, օրինական ճանաչված 56,6ք.մ. արտաքին /51,44ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը և շինության զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 0,00566հա մակերեսով հողամասը, համապատասխանաբար
 ավտոտնակի 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1300 /մեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 73600 /յոթանասուներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, ավտոտնակի համար առանձնացված հողամասը յուրաքանչյուր 1 /մեկ/ քառակուսի մետրի համար 1242 /մեկ հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 70300 /յոթանասուներեք հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ և տվյալ միավորի նկատմամբ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարների փոխհատուցման վճարների 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքներով, ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Գոհարիկ Աղվանի Ներսիսյանին: 
2.Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
3. Հանձնարարել աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ օրենքով սահմանված կարգով Գոհարիկ Աղվանի Ներսիսյանի հետ կնքելու ուղղակի վաճառքի պայմանագիր:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:

 Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ