05 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 268-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 268-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Կարապետ Արմենակի Վարդանյանին, Էմմա Ժորայի Սուքիասյանին, Հմայակ Կարապետի Վարդանյանին, Հասմիկ Կարապետի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ 

1. Քաղաքացիներ Կարապետ Արմենակի Վարդանյանին, Էմմա Ժորայի Սուքիասյանին, Հմայակ Կարապետի Վարդանյանին, Հասմիկ Կարապետի Վարդանյանին
 սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.0820հա մակերեսով 1175-0104 կադաստրային ծածկագրով, 0.7030հա մակերեսով 1112-0521 կադաստրային ծածկագրով, 0.618հա մակերեսով 1157-0213 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 2.735հա մակերեսով 1168-0088 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն: 
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ