05 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 267-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 267-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Անդրանիկ Շուրայի Երեմյանին, Լարիսա ժորայի Օհանյանին, Գևորգ Անդրանիկի Երեմյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /սեփականության իրավունքի վկայական 1194149, տրված 2004 դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական 1194143, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական 1194150, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական 1194144, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական 1194146, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին/ հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ 

1. Քաղաքացիներ Անդրանիկ Շուրայի Երեմյանին, Լարիսա Ժորայի Օհանյանին, Գևորգ Անդրանիկի Երեմյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0,035հա մակերեսով 687-225 կադաստրային ծածկագրով, 0,015հա մակերեսով 687-310 կադաստրային ծածկագրով, 0,098հա մակերեսով 690-345 կադաստրային ծածկագրով, 0,016հա մակերեսով 691-258 կադաստրային ծածկագրով, 0,032հա մակերեսով 690-302 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն: 
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ