05 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 266-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 266-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Վանիկ Խաչատուրի Սարգսյանին, Եղինե Հակոբի Հովակիմյանին, Կարեն Վանիկի Սարգսյանին, Արմեն Վանիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /սեփականության իրավունքի վկայական 1993784, տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, սեփականության իրավունքի վկայական 1993785, տրված 2006 թվականի փետրվարի 28-ին/ հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ 

1. Քաղաքացիներ Վանիկ Խաչատուրի Սարգսյանին, Եղինե Հակոբի Հովակիմյանին, Կարեն Վանիկի Սարգսյանին, Արմեն Վանիկի Սարգսյանին  սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0,14հա մակերեսով 1016-107 կադաստրային ծածկագրով, 0,18հա մակերեսով 1070-150 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ճանաչել համայնքային սեփականություն: 
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ