05 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 265-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 265-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Բաբկեն Գևորգի Արևշատյանին, Մարգարիտ Խաչիկի Մնացականյանին, Կարապետ Բաբկենի Արևշատյանին, Արմեն Բաբկենի Արևշատյանին, Գուրգեն Բաբկենի Արևշատյանին, Ռուզան Բաբկենի Արևշատյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /սեփականության իրավունքի վկայական 1110579 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական 1110582, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական 1110580, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական 1110581 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական 1230700 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական 1178700, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին  հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ    

1. Քաղաքացիներ Բաբկեն Գևորգի Արևշատյանին, Մարգարիտ Խաչիկի Մնացականյանին, Կարապետ Բաբկենի Արևշատյանին, Արմեն Բաբկենի Արևշատյանին, Գուրգեն Բաբկենի Արևշատյանին, Ռուզան Բաբկենի Արևշատյանին  սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0,4223հա մակերեսով 1171-0092 կադաստրային ծածկագրով, 0,5279հա մակերեսով 1112-0194 կադաստրային ծածկագրով, 0,1662հա մակերեսով 1112-0205 կադաստրային ծածկագրով, 0,7811հա մակերեսով 1112-0214 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0,2793հա մակերեսով 1168-2008 կադաստրային ծածկագրով, 0,809հա մակերեսով 1170-0019 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ