05 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 264-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 264-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Յուրիկ Հրաչիկի Դաբաղյանին, Զեփյուռ Վոլոդյայի Ադիբեկյանին, Վարդուհի Յուրիկի Ինքնատիվոսյանին, Ռիմա Յուրիկի Ինքնատիվոսյանին, Շիրակ Յուրիկի Դաբաղյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /սեփականության իրավունքի վկայական 2023232, տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, սեփականության իրավունքի վկայական 2023233, տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, սեփականության իրավունքի վկայական 2023234, տրված 2006 թվականի փետրվարի 28-ին/ հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ    

1. Քաղաքացիներ Յուրիկ Հրաչիկի Դաբաղյանին, Զեփյուռ Վոլոդյայի Ադիբեկյանին, Վարդուհի Յուրիկի Ինքնատիվոսյանին, Ռիմա Յուրիկի Ինքնատիվոսյանին, Շիրակ Յուրիկի Դաբաղյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0,04հա մակերեսով 1034-438 կադաստրային ծածկագրով, 0,06հա մակերեսով 1036-536 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0,21հա մակերեսով 1039-316 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ