05 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 263-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 263-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

      Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Նորիկ Գուրգենի Գզրարյանին, Վարդուհի Հարությունյանին, Արուսիկ Նորիկի Գզրարյանին, Գևորգ Նորիկի Գզրարյանին, Գեղամ Նորիկի Գզրարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /սեփականության իրավունքի վկայական 1155577, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական 1155576, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական 1212903, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին/ հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ    

1. Քաղաքացիներ Նորիկ Գուրգենի Գզրարյանին, Վարդուհի Հարությունյանին, Արուսիկ Նորիկի Գզրարյանին, Գևորգ Նորիկի Գզրարյանին, Գեղամ Նորիկի Գզրարյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0,4916հա մակերեսով 1157-0051 կադաստրային ծածկագրով, 0,0985հա մակերեսով 1177-0063 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 1,0677հա մակերեսով 1120-0680 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ