04 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 258-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 258-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 14 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՄՎԵԼ ՆՈՐԻԿԻ ԹՈՓԼԱՂԱԼՑՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35 հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 22.05.2019թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, հիմք ընդունելով Սամվել Նորիկի Թոփլաղալցյանի /ծնված 23.09.1963թ./ դիմումը, ,,Հայր և որդի Դավոյաններ'' ՍՊԸ կողմից տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Ազատության 27-րդ փողոց թիվ 14 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /կադաստրային
 ծածկագիր 05-001-0206-0012/,  մակերեսը գրվել է 0.22հա, ինչը փաստացի կազմում է 0.22914հա, որը Սամվել Նորիկի Թոփլաղալցյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է, հաշվի առնելով, որ օրինական կառուցված 286.34ք.մ. մակերեսով և ինքնակամ կառուցված 202.35ք.մ. մակերեսով շենք-շինությունները կառուցվել են 1989թ., որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1.Վերականգնել Գավառ քաղաքի Ազատութփյան 27-րդ փողոց թիվ 14 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Սամվել Նորիկի Թոփլաղալցյանի հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.22հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրա  սեփականության իրավունքը 0.22914հա  ընդհանուր մակերեսով հողամասի ու օրինական կառուցված 286.34ք.մ. մակերեսով շինությունների /կառուցված 1989թ./ նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույք և ինքնակամ կառուցված 202.35ք.մ. մակերեսով շինությունը /կառուցված 1989թ./ ճանաչել ինքնակամ:   
2.Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Ազատության 27-րդ փողոց թիվ 14 տուն հասցեն:
3. Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ