03 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 257-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 257-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԿԱԲԵԼԱԳՈՐԾՆԵՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 3178.5 Ք.Մ.ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Հիմք ընդունելով քաղաքացի Կարեն Օլեգի Զաքոյանի դիմումը և 10.01.1987թ. նվիրատվության պայմանագիրը, ղեկավարվելով <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացի Կարեն Օլեգի Զաքոյանին պատկանող, կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված 3178.5ք.մ. մակերեսով հողամասը /ծածկագիր 05-001-0446-0051/ նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն  ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ընդգրկված չէ
ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ և չեն փոխվել հողամասի պարագծային չափերը, որոշում եմ 

1. Ճանաչել քաղաքացի Կարեն Օլեգի Զաքոյանի սեփականության իրավունքը, ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների՝ 05-001-0446-0051 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող, Գավառ համայնքի Կաբելագործների 1-ին փողոցում գտնվող 3178.5ք.մ. մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Գավառ համայնքի Կաբելագործների 1-ին փողոցում գտնվող, քաղաքացի Կարեն Օլեգի Զաքոյանին պատկանող 3178.5ք.մ. մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր 05-001-0446-0051/ տալ հետևյալ հասցեավորումը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ Կաբելագործների 1-ին փողոց, թիվ 6/1 հասցեն: 
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա: 

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ