03 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 256-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 256-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ԱՆՑՈՒՂԻ ԹԻՎ 6 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻՑ ԱՐԵՎԵԼՔ ԸՆԿԱԾ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՎՏՈՏՆԱԿԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով,, ՀՀ կառավարության 29.12.2005թ. <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայմանվայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն, 18.05.2006թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն,  18.05.2006թ.
 <<Ինքնակամ կառույցների օրինականացմանև տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշումներով, հիմք ընդունելով Գավառ քաղաքի Ազատության փողոց թիվ 39
 բազմաբնակարան բնակելի շենքի 32-րդ բնակարանի բնակիչ Հրայր Ազնիվի Դռնոյանի
 դիմումը՝ ք. Գավառ Ազատության 2-րդ փողոց 4-րդ անցուղի թիվ 6 բազմաբնակարան բնակելի շենքից արևելք ընկած հատվածում՝ իր կողմից ինքնակամ կառուցված 51,3ք.մ. արտաքին /44,68ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ և կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, որոշում եմ

1.Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց 4-րդ անցուղի թիվ 6 բազմաբնակարան բնակելի շենքից արևելք գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,00513հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 51,3ք.մ. արտաքին /44,68ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը՝ համաձայն կից ներկայացվող հողամասի և շինության հատակագծերի, համարել համայնքային սեփականություն:
2. Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց, 4-րդ անցուղի թիվ 6 բազմաբնակարան բնակելի շենքից արևելք գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,00513հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 51,3ք.մ.
 արտաքին / 44,68ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական: 
3. Օրինական ճանաչված ավտոտնակին տրամադրել տրամադրել ք. Գավառ Ազատության 2-րդ փողոց 4-րդ անցուղի թիվ 69 ավտոտնակ հասցեն:
4. Օրինականացված 51,3ք.մ. արտաքին /44,68ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը՝ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառքի միջոցով/ տրամադրելու մասին գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Գավառ քաղաքի
 Ազատության փողոց թիվ 39 բազմաբնակարան բնակելի շենքի 32-րդ բնակարանի բնակիչ Հրայր Ազնիվի Դռնոյանին:
5. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա: 

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ