05 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 206-Ա

12.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 206-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-001-1003-0081 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 1,40704ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

     Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2019 թվականի մարտի 07-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N08012019-05-0044 տրված 2019 թվականի հունվարի 8-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից/ 05-001-1003-0081 կադաստրային ծածկագրով 1,40704հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 9000 /ինն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով  մինչև 2043 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել Վայել Թորգոմի Դվոյանին:
2.Վայել Թորգոմի Դվոյանի հետ  կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ