05 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 205-Ա

12.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 205-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2019 թվականի մարտի 07-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը`
սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`
N14082017-05-0047, տրված 2017 թվականի օգոստոսի 14-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորոբաժանման կողմից, 05-001-1125-0708 կադաստրային ծածկագրով 0,9193հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 4000 /չորս հազար/ ՀՀ դրամ վարձավճարով
N16052016-05-0017 տրված 2016 թվականի մայիսի 16-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորոբաժանման կողմից, 05-001-1157-0329 կադաստրային ծածկագրով 0,7882հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճարով
մինչև 2043 թվականը ներառյալ օգտագործման  ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Գրիգոր Ավետիքի Դաշտոյանին:
2. Գրիգոր Ավետիքի Դաշտոյանի հետ  կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ