03 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 194-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 194-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-001-0601-0024 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 1.41864ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

    Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2019 թվականի մարտի 07-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N31052017-05-0025, տրված 2017 թվականի մայիսի 31-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից/  05-001-0601-0024  կադաստրային ծածկագրով 1.41864հա
մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ վարձավճարով  մինչև 2043 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել Օնիկ Վանոյի Մարտիրոսյանին:
2. Օնիկ Վանոյի Մարտիրոսյանի հետ  կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ