02 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 191-Ա

11.06.2019

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 191-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Արայիկ Գառնիկի Կարեյանին, Սալբի Բախշիբեկի Նազարյանին, Նունե Արայիկի Կարեյանին, Մելիք Արայիկի Կարեյանին
 սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /սեփականության իրավունքի վկայական N2020700, տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, սեփականության իրավունքի վկայական N2020701 տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, սեփականության իրավունքի վկայական N2020702, տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, սեփականության իրավունքի վկայական N2020703, տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, սեփականության իրավունքի վկայական N2020704, տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, սեփականության իրավունքի վկայական N2020705, տրված 2004 թվականի 28-ին/ հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ   

1. Քաղաքացիներ Արայիկ Գառնիկի Կարեյանին, Սալբի Բախշիբեկի Նազարյանին, Նունե Արայիկի Կարեյանին, Մելիք Արայիկի Կարեյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.36հա մակերեսով 1077-132 կադաստրային ծածկագրով, 0.09հա  մակերեսով 1037-100 կադաստրային ծածկագրով, 0.16հա մակերեսով 1083-062 կադաստրային ծածկագրով, 0.05հա  մակերեսով 1039-067 կադաստրային ծածկագրով, 0.03հա  մակերեսով 1038-086 կադաստրային ծածկագրով, 0.03հա մակերեսով 1038-102 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ճանաչել համայնքային սեփականություն: 
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ