02 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 190-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 190-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Զոհրաբ Սարիբեկի Մովսիսյանին, Լալա ժորայի Ղուբանյանին, Միքայել Զոհրաբի Մովսիսյանին, Պարգև Զոհրաբի Մովսիսյանին
 սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /սեփականության իրավունքի վկայական N1094392, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական N1094393,  տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական N1094394, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական N1094395, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական N1094396, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ  

1. Քաղաքացիներ Զոհրաբ Սարիբեկի Մովսիսյանին, Լալա ժորայի Ղուբանյանին, Միքայել Զոհրաբի Մովսիսյանին, Պարգև Զոհրաբի Մովսիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.2683հա մակերեսով 1161-0110 կադաստրային ծածկագրով, 0.1608հա մակերեսով 1161-0115 կադաստրային ծածկագրով, 0.05հա մակերեսով 1112-0312 կադաստրային ծածկագրով, 0.3176հա մակերեսով 1112-0305 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 1.0833հա մակերեսով 1119-0451 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն: 
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ