02 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 189-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 189-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Արամ Ավետիքի Ավետիսյանին, Ալիտա Վեմիրի Անտոնյանին, Արմեն Արամի Ավետիսյանին, Արմինե Արամի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /սեփականության իրավունքի վկայական N1235443, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական N1235444, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական N1235445, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական N1235442, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական N1235449, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական N1092615, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական N1235446, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական N1235447, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական N1235448, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին/ հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ   

1. Քաղաքացիներ Արամ Ավետիքի Ավետիսյանին, Ալիտա Վեմիրի Անտոնյանին, Արմեն Արամի Ավետիսյանին, Արմինե Արամի Ավետիսյանին   ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.106հա մակերեսով 686-030 կադաստրային ծածկագրով,
 0.096հա  մակերեսով 686-056 կադաստրային ծածկագրով, 0.08հա  մակերեսով 688-019 կադաստրային ծածկագրով0.172հա մակերեսով 686-006 կադաստրային ծածկագրով, 0.04հա  մակերեսով 687-036 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները, 0.0309 հա մակերեսով 602-399 կադաստրային ծածկագրով, 0.136հա մակերեսով 650-090 կադաստրային ծածկագրով, 0.525հա մակերեսով 680-054 կադաստրային ծածկագրով, 0.444հա մակերեսով 680-037 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ճանաչել համայնքային սեփականություն: 
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ