30 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 188-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 188-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ԱՆՑՈՒՂԻ ԹԻՎ 4 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻՑ ՀՅՈՒՍԻՍ ԸՆԿԱԾ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

     Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կերերով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ,,Հայաստանի Հանրապետության քաղաքային  և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին’’ թիվ 2387-Ն, 18.05.2006թ. ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային հողամասում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքային սեփականության իրավունքի պետական
 գրանցման կարգը հաստատելու մասին’’ N731-Ն որոշումներով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին’’ թիվ 912-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի Ազատության փողոց թիվ 36 բազմաբնակարան բնակելի շենքի 25-րդ բնակարանի բնակիչ Լիդա Գուրգենի Կարապետյանի դիմումը՝  Գավառ համայնքի Ազատության 2-րդ փողոց 4-րդ անցուղի թիվ 4 բազմաբնակարան բնակելի շենքից հյուսիս ընկած հատվածում՝ իր կողմից ինքնակամ կառուցված 33,1ք.մ. մակերեսով
ավտոտնակը օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, որոշում եմ

1.Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց 4-րդ անցուղի թիվ 4 բազմաբնակարան բնակելի շենքից հյուսիս գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող
 0,00331հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 33,1ք.մ.  արտաքին մակերեսով /29,29ք.մ. ներքին մակերեսով/ ավտոտնակը՝ համաձայն կից ներկայացվող հողամասի և շինության հատակագծերի, համարել համայնքային սեփականություն:
2. Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց 4-րդ անցուղի թիվ 4 բազմաբնակարան բնակելի շենքից հյուսիս գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող
 0,00331հա մակերեսով բնակավայրերի նշանակության  հողամասի վրա ինքնակամ կառուցված 33,1ք.մ. արտաքին մակերեսով /29,29ք.մ. ներքին մակերեսով/ ավտոտնակը ճանաչել օրինական: 
3. Օրինական ճանաչված ավտոտնակին տրամադրել ք. Գավառ Ազատության 2-րդ փողոց 4-րդ անցուղի թիվ 17 ավտոտնակ հասցեն:
4. Օրինականացված 33,1ք.մ. արտաքին մակերեսով /29,9ք.մ.  ներքին մակերեսով/ ավտոտնակը գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառքի միջոցով/ տրամադրելու մասին գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ ք. Գավառ Ազատության փողոց թիվ  36 բազմաբնակարան բնակելի շենքի 25-րդ բնակարանի բնակիչ Լիդա Գուրգենի Կարապետյանին:
5. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա: 

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ