30 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 187-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 187-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-001-0606-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՏՀԱՐՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16) և 24), 43-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի աճուրդային հանձնաժողովի 30.04.2019թ. թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ 

1. Գավառ քաղաքի վարչական սահմաններում գտնվող 05-001-0606-0013 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 19022019-05-0033, տրված Անշարժ գույքի գրանցամն միասնական ստորաբաժանման կողմից) սահմանափակումներ չունեցող,
 գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,4հա մակերեսով խոտհարքը 158 700 /հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Իշխան Ռուստամի Աղեկյանին: 
2. Իրազեկել աճուրդում հաղթող ճանաչված Իշխան Ռուստամի Աղեկյանին, որ որ նա պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել 2019 թվականի ապրիլի 30-ին կայացած աճուրդի սակարկությունների ընթացքում իր առաջարկած գինն ամբողջությամբ:
3. Հանձնարարել աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ 2019 թվականի ապրիլի 30-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Իշխան Ռուստամի Աղեկյանի կողմից աճուրդում իր առաջարկած գումարն ամբողջովին վճարելուց հետո, նրա հետ օրենքով սահմանված կարգով կնքել առուվաճառքի պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ