30 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 185-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 185-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔ ԳԱՎԱՌ ՍԱՅԱԴՅԱՆ ՓՈՂՈՑ N112/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-001-0010-0011 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,53757ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

     Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16) և 24), 43-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի աճուրդային հանձնաժողովի 29.04.2019թ. թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ 

1. Գավառ քաղաքի Սայադյան փողոց N112/2 հասցեում գտնվող 05-001-0010-0011 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 04032019-05-0059 տրված անշարժ գույքի գրանցման   միասնական ստորաբաժանման կողմից) սահմանափակումներ չունեցող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,53757ՀԱ մակերեսով հողատեսքը 6 676 700 /վեց միլիոն վեց հարյուր յոթանասունվեց հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Բաբկեն Աշոտի Խաչիկյանին: 
2. Իրազեկել աճուրդում հաղթող ճանաչված Բաբկեն Աշոտի Խաչիկյանին, որ նա պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել 2019 թվականի ապրիլի 29-ին կայացած աճուրդի սակարկությունների ընթացքում իր առաջարկած գինն ամբողջությամբ:
3. Հանձնարարել աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ 2019 թվականի ապրիլի 29-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Բաբկեն Աշոտի Խաչիկյանի կողմից աճուրդում իր առաջարկած գումարն ամբողջովին վճարելուց հետո, նրա հետ օրենքով սահմանված կարգով կնքել առուվաճառքի պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ