30 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 184-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 184-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔ ԳԱՎԱՌ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՓՈՂՈՑ N14/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-001-0318-0032 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,01104ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16) և 24), 43-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի աճուրդային հանձնաժողովի 29.04.2019թ. թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ 

1. Գավառ քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոց N14/4 հասցեում գտնվող 05-001-0318-0032 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 20122018-05-0033, տրված անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից) սահմանափակումներ չունեցող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,01104հա մակերեսով հողատեսքը 158 700 /մեկ հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Գարիկ Փայլակի Մինասյանին: 
2. Իրազեկել աճուրդում հաղթող ճանաչված Գարիկ Փայլակի Մինասյանին, որ նա պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել 2019 թվականի ապրիլի 29-ին կայացած աճուրդի սակարկությունների ընթացքում իր առաջարկած գինն ամբողջությամբ:
3. Հանձնարարել աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ 2019 թվականի ապրիլի 29-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Գարիկ Փայլակի Մինասյանի կողմից աճուրդում իր առաջարկած գումարն ամբողջովին վճարելուց հետո, նրա հետ օրենքով սահմանված կարգով կնքել առուվաճառքի պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ