26 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 181-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 181-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Սաթենիկ Հայկոյի Միրիբյանին, Բաբկեն Սուրենի Բոխյանին, Էմմա Գվիդոնի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ   

1. Քաղաքացիներ Սաթենիկ Հայկոյի Միրիբյանին, Բաբկեն Սուրենի Բոխյանին, Էմմա Գվիդոնի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0,039հա  մակերեսով 1178-0467 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, 1,696հա  մակերեսով 1168-1197 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն: 
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ